«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Յունայթեդ» (2-0) խաղի առաջին կեսում Ջուդ Բելինգեմն ու մրցակցի ֆուտբոլիստ Լիսանդրո Մարտինեսը բախվեցին, երբ անգլիացին արգենտինացու կոպիտ խաղից հետո բարձրացավ խոտածածկից ու հրեց նրան՝ մի երկու խոսք շռայլելով Մարտինեսի հասցեին: Վերջինը նույնպես հրեց, իսկ կրքերը հանդարտվեցին մրցավարի ու խաղացողների միջամտությունից հետո:
Խաղից հետո հարցին, թե ինչ է ասել Մարտինեսին այդ դրվագում, Ջուդը պատասխանել է. «Հիմա չեմ կարող ասել՝ ինչ եմ ասել (ծիծաղում է-խմբ.): Երբ երկու ֆուտբոլիստ պայքարում են, նման բաներ կարող են լինել: Խաղից հետո ես նրան հաջողություն եմ մաղթել: Հարգում եմ նրան՝ որպես մրցակցի»,- ասել է 20-ամյա անգլիացին:
Բելինգեմին նաև հարցրել են՝ արդյոք տեղյա՞կ է, որ երկրպագուները խենթանում են նրա համար, ինչին նա ժպտալով պատասխանել է՝ «Իսկապե՞ս»:
Fenomeno, Realmadrid.am