Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Ռոմա», հայտնում է Defensa Central-ը:
Հռոմեական ակումբի ղեկավարությունը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանական գիծը հաջորդ մրցաշրջանից առաջ: Կիսապաշտպանի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Այս մրցաշրջանում Լուկան մասնակցել է Չեմպիոնների լիգայի 4 խաղի, աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: Իսպանիայի առաջնության 13 խաղերից հետո նա 3 անգամ գրավել է մրցակցի դարպասն ու կատարել 2 գոլային փոխանցում: