Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել է, որ «Ռեալը» ինքնակամ է որոշել մեկնել «Օսասունայի» դեմ արտագնա խաղին (0-0):
Ավելի վաղ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներն ու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել էին, որ հանդիպումը դժվար եղանակի պատճառով պիտի հետաձգվեր։
«Մենք ավելի քան 14 անգամ կապվել ենք «Ռեալի» գլխավոր տնօրենի հետ՝ խաղին մեկնելուց առաջ։ Ես նրան ուղիղ ասացի, որ եթե ֆուտբոլիստները նյարդայնանում են, ապա ավելի լավ է տուն վերադառնալ ու փորձել հանդիպումը կազմակերպել հաջորդ օրը։ Նրանք մերժեցին։
Չգիտեմ, թե ինչ տեղեկություն է հասել Զիդանին։ Ես շատ հաճախ եմ լսել մարզիչների արդարացումներ, երբ հանդիպումը լավ չի դասավորվել։ Այնպես որ սա դրանցից մեկն է»,- Տեբասի խոսքերն է հաղորդում Mundo Deportivo-ն։