Լուրեր

«Հալանդը սիրահարված է «Ռեալին»». Էրլինգի գործակալ
04.09.2023
2829 0

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան պնդում է, որ «Ռեալը» շարունակում է մնալ նորվեգացու երազանքը:

«Հալանդը սիրահարված է «Ռեալին»»,- ասել է Պիմենտան El Chiringuito-ի հետ զրույցում:

2022 թվականին Էրլինգը նախապատվություն տվեց «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը, քանի որ չէր ցանկանում «Ռեալում» մրցակցել Կարիմ Բենզեմայի հետ:

Այնուամենայնիվ, հստակ չէ նաև՝ արդյոք «Ռեալը» լուրջ քայլեր ձեռնարկե՞լ էր նորվեգացուն ձեռք բերելու համար, քանի որ «Արքայական ակումբին» հետաքրքրում էր միմիայն Կիլիան Մբապեն, համենայն դեպս հանրային տիրույթում:

23-ամյա Հալանդն անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիում» 53 խաղում խփեց 52 գոլ, իսկ այս մրցաշրջանում չորս խաղում արդեն հասցրել է խփել 6 գոլ:

Fenomeno, Realmadrid.am