«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Դևիդ Բեքհեմը շնորհավորել է Ջուդ Բելինգեմին՝ Իսպանիայի առաջնության հաղթող հռչակվելու կապակցությամբ։ Մայիսի 4–ին մադրիդցիները ժամանակից շուտ հաղթեցին առաջնությունում։
«Իսպանիայի չեմպիոն, հալա մադրիդ»,– գրել է Բելինգեմը և հրապարակել լուսանկար։
Հիշեցնենք, որ Բելինգեմը «Ռեալի» կազմում մասնակցել է 38 խաղի, դարձել 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։