• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մոդրիչ. «Լա լիգայի տիտղոսը երկրպագուների հետ հաղթելը «Բեռնաբեուում»՝ անհավանական է»

Լուրեր

Մոդրիչ. «Լա լիգայի տիտղոսը երկրպագուների հետ հաղթելը «Բեռնաբեուում»՝ անհավանական է»
30.04.2022
3527 0

Լուկա Մոդրիչը խոսել է Լա լիգայի չեմպիոն հռչակվելու մասին։

«Լա լիգայի տիտղոսը երկրպագուների հետ հաղթելը «Բեռնաբեուում»՝ անհավանական է։ Մենք հիանալի հանդիպում անցկացրինք՝ փայլուն մթնոլորտում։ Հույս ունենանք, որ սա կկրկնվի նաև չորեքշաբթի օրը։

Առաջին անգամն է, որ մենք առաջնությունը հաղթում ենք 5 տուր առաջ, սա շատ բան է ասում մրցաշրջանի մասին։ Մենք 4 հանդիպում ունենք, ու հիմա պետք է հաճույք ստանանք ու տոնենք երկրպագուների հետ միասին։

Մենք ցանկանում ենք գնալ Սիբելես հրապարակ՝ երկրպագուների հետ։ Շնորհակալություն աջակցության համար, որը դուք ինձ տալիս եք ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է Մոդրիչը։


Ամենակարդացված