Զինեդին Զիդանը ցանկանում է գլխավորել «Յուվենտուսը», հաղորդում է RMC Sport-ը:
Իտալական ակումբը նախընտրելի տարբերակ է ֆրանսիացի մասնագետի համար: Նա մարզչական գործունեություն չի ծավալել 2021 թվականի մայիսին հեռանալուց հետո:
Զիդանը չի դիտարկում Մադրիդի «Ռեալ» վերադարձի հնարավորությունը, սակայն այդ տարբերակն ամբողջովին բացառել պետք չէ:
Թուրինյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը և նրա հեռացումը կարող է ակումբի համար ավելի քան 20 միլիոն եվրո արժենալ: