• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Անչելոտի. «Ես հպարտ եմ և ցանկանում եմ շարունակել «Ռեալի» հետ տիտղոսներ նվաճել»

Լուրեր

Անչելոտի. «Ես հպարտ եմ և ցանկանում եմ շարունակել «Ռեալի» հետ տիտղոսներ նվաճել»
30.04.2022
3248 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լա լիգայում հաղթանակի մասին։

«Շատ էմոցիաներ կան։ Մենք կատարեցինք մեր առջև դրված խնդիրը։ Մրցաշրջանը տպավորիչ էր։ Ես պետք է ֆուտբոլիստներին շնորհակալություն հայտնեմ նրանց կատարած աշխատանքի համար։ Այսօր մենք ոչ թե պետք է խոսենք, այլ տոնենք։ Ես ցանկանում եմ տոնել։

Եվրոպայի բոլոր թոփ 5 առաջնություններում հաղթանակը ինձ հպարտություն է պատճառում։

Կարող եմ ասել, որ ինձ դուր է գալիս այն, ինչ ես անում եմ։ Դա նշանակում է, որ ես վատ չեմ աշխատել։ Ես հպարտ եմ և ցանկանում եմ շարունակել «Ռեալի» հետ տիտղոսներ նվաճել։ Կտեսնվենք չորեքշաբթի օրը։

Դիմում եմ երկրպագուներին. չորեքշաբթի մեզ նման մթնոլորտ է հարկավոր»,- ասել է Անչելոտին։