Լա լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ալավեսին»: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Իր հերթական գոլը խփելու լավ հնարավորություն ուներ Լիոնել Մեսսին, սակայն արգենտինացու՝ տուգանայինից կատարած հարվածից հետո գնդակը, դիպչելով մրցակցի ոտքին, դուրս եկավ խաղադաշտի սահմաններից:
Ինչպես հաղորդում է Opta-ն, վերջին 41 խաղում «կապտանռնագույնների» առաջատարը տուգանային հարվածի 45 փորձ է կատարել, որոնցից ընդամենը մեկն է պսակվել հաջողությամբ («Օսասունայի» դեմ՝ հուլիսին կայացած խաղում (1:2)):
Մինչ այդ 33-ամյա ֆուտբոլիստը տուգանային հարվածների իրացման բավականին հաջող շարք ուներ. նրա կատարած 12 փորձից 4-ը արդյունավետ էին եղել:
Fanat, Realmadrid.am