Մադրիդի «Ռեալի» երկրպագուներն աջակցել են Կարիմ Բենզեմային՝ Լա լիգայի 9-րդ տուրից հետաձգված խաղում կայացած «Ատլետիկի» դեմ հանդիպման ժամանակ (1-0):
Խաղի ընթացքում երկրպագուները գոչել են՝ «Կարիմ, «Ոսկե գնդակ»։ Ֆուտբոլիստը պատասխանել է ծափողջյուններով։
Բենզեման 4-րդն էր «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում։ Մրցանակին արժանացավ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին՝ կարիերայում 7-րդ անգամ։