29–ամյա Էնցո Զիդանը՝ Զինեդին Զիդանի որդին, ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։
Լեգենդար ֆրանսիացու զավակը «Ռեալի» համակարգում էր 2004–ից 2017 թվականներին և ՉԼ–2017–ը հաղթելուց հետո հանդես է եկել նաև «Ալավեսում», «Լոզանում», «Ալմերիայում», «Ռոդեզում» և «Ֆուենլաբրադայում»։ Վերջին տարին նա առանց ակումբի էր։
AS–ը հաղորդում է, որ Էնցոն մտադիր է կենտրոնանալ ներդրումներ կատարելու վրա, ինչպես նաև դաստիարակել երեք դուստրերին։