Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռեալ», հաղորդում է Marca-ն։ Այդ հարցը կարելի է ամբողջովին լուծված համարել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Ալաբան 4 տարվա պայմանագիր կկնքի մայիսին։ 28-ամյա ֆուտբոլիստը տարեկան 12 մլն եվրո գումար կվաստակի։