• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Հայտնի է՝ որքան գումար էր Ռամոսը ցանկանում ստանալ նոր պայմանագրով

Լուրեր

Հայտնի է՝ որքան գումար էր Ռամոսը ցանկանում ստանալ նոր պայմանագրով
04.05.2021
3140 0
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը դեռ չի կարողանում նոր պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության հասնել մադրիդյան ակումբի հետ։ 35-ամյա իսպանացին ցանկանում է նոր պայմանագրով 12 մլն եվրո վաստակել, հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Ռեալը» ցանկանում է այդ գումարները ներդնել առավել երիտասարդ ֆուտբոլիստի՝ «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի վրա։ Կողմերն արդեն պայմանավորվել են պայմանագրի հարցում, որի մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով։

Ռամոսը, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի Մադրիդը։


Ամենակարդացված