Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն, Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում հաղթական գոլի հեղինակ դառնալուց հետո պատասխանել է Real Madrid ТV-ի հարցերին։
«Այո, իհարկե ես ցանկանում եմ ավելի շատ խաղալ։ Ես միշտ եմ ցանկանում խաղալ։ Երբ ես խաղադաշտում եմ, կարող եմ ինչ-որ բան օգնել թիմին։
Ես ցանկանում եմ խաղալ, բայց հարգում եմ մարզչի որոշումն ու շարունակելու եմ մարզվել»,- ասել է Ռոդրիգոն։