Մադրիդի «Ռեալն» արդեն պատրաստել է փաստաթղթերը, որպեսզի 2024 թվականի հունվարին նախնական պայմանագիր կնքի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ, հաղորդում է լրագրող Ռամոն Ալվարեսը:
Հաջորդ շաբաթը որոշիչ է լինելու՝ արդյոք Մբապեն կդառնա՞ «Ռեալի» ֆուտբոլիստ, թե ոչ: «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կզանգահարի Մբապեին և կհարցնի, թե արդյոք նա մտադրված է տեղափոխվել մադրիդյան ակումբ:
Դեկտեմբերի 15-ին AS-ը հայտնել էր, որ «Ռեալը» չի փորձելու ամեն գնով հրավիրել նրան:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Մբապեն նոր պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ այն պայմանով, որ այն երկարաժամկետ է լինելու: