Լուրեր

«Ռեալը» հստակ դիրքորոշում ունի
10.06.2024
3311 0

Relevo․ «Ռեալ Մադրիդում» հստակ հասկացնել են տվել, որ Մբապեի և Էնդրիկի գալուց հետո չեն պատրաստվում հրաժեշտ տալ հարձակման գծի որևէ ֆուտբոլիստի։

Ռոդրիգո․ «Մբապեն, Վինին և Էնդրի՞կը, մենք կարող ենք միասին խաղալ։ Կարծում եմ, որ Անչելոտին կգտնի որևէ ձև, քանի որ լավ ֆուտբոլիստները պետք է իրար հետ խաղան։

Էնդրիկի հետ շատ հաճելի է խաղալը։ «Ռեալում» կարիերան սկսելը միշտ դժվար է, այդ պատճառով էլ պետք է լինի մեկը, ով արդեն հաղթահարել է բոլոր դժվարությունները և պատրաստ է օգնել։ Ակումբում առաջին օրերին ինձ օգնում էր Վինին»։

Էնդրիկ․ «Մբապեն այլ մակարդակի ֆուտբոլիստ է։ Նա միշտ գոլեր է խփում ակումբի կազմում և հավաքականում։ Ես միշտ Կիլիանով խաղում եմ FIFA–ում, իսկ հիմա նրա հետ հանդես եմ գալու իրական կյանքում։ Սա երազանք է, հուսով եմ կկարողանամ ամբողջ կարիերաս անցկացնել «Ռեալում»։