«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով, հաղորդում է Daily Mail-ը։
«Ռեալը» ֆուտբոլիստին մոտ 60 մլն ֆունտ է գնահատում, սակայն ՄՅՈՒ-ն ցանկանում է սակարկել։ ՄՅՈՒ-ն ժամանակին արդեն փորձել արել է ֆրանսիացուն թիմ հրավիրելու ուղղությամբ։
2011 թվականին Ալեքս Ֆերգյուսոնն է նրանով հետաքրքրված եղել, երբ պաշտպանը դեռ «Լանսում» էր հանդես գալիս, սակայն «Ռեալի» խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Զիդանը Վարանին համոզել է Մադրիդ տեղափոխվել։
Այս մրցաշրջանում Վարանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 27 հանդիպման ու 2 գոլ հեղինակել։