Ամեն բան կախված է ֆուտբոլիստներից
«Մենք 4-4-2 խաղային սխեման կփոխենք միայն այն դեպքում, երբ ֆուտբոլիստները անհարմարություն զգան»,- «Յուվենտուսից» կրած պարտությունից հետո (1-3) հայտարարել է Կառլո Անչելոտին:
«Ինձ թվում է՝ լավ է, որ մենք ֆիքսված խաղային սխեմա չունենք: Դա մեզ փոխվելու հնարավորություն է տալիս»,- հավելել է իտալացի մասնագետը:
«Ռեալն» արդեն երկու մինչմրցաշրջանային խաղ է պարտվել՝ խաղալով Անչելոտիի 4-4-2-ով: Այդ սխեման թուլացնում է ձախ եզրային հարձակվողի սպառնալիքը, որտեղ հանդես է գալիս Վինիսիուս Ժունիորը: Այդ սխեման նաև թույլ չի տալիս ճնշում գործադրել աջ եզրում:
Այնուամենայնիվ, Անչելոտին այս սխեման նախկինում օգտագործել է հաջողությամբ՝ մասնավորապես «Չելսիում» և ՊՍԺ-ում: