• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • «Ռեալն» ու «Բարսելոնան» հետաքրքրված են «Պալմեյրասի» 15-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով

Լուրեր

«Ռեալն» ու «Բարսելոնան» հետաքրքրված են «Պալմեյրասի» 15-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով
23.01.2022
2338 0

Բրազիլական «Պալմեյրասի» 15-ամյա հարձակվող Էնդրիկը հետաքրքրել է մադրիդյան գրանդներին։ Ֆուտբոլիստով «Ռեալն» ու «Բարսելոնան» են հետաքրքրված՝ հաղորդում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը չի կարող նախքան 18 տարեկանը լրանալը միանալ մադրիդյան կամ կատալոնական ակումբին։ Ներկա պահին 15-ամյա Էնդրիկը, որը խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում, հանդես է գալիս «Պալմեյրասի» մինչև 20 տարեկանների թիմում։

Մոտ ժամանակներս ֆուտբոլիստը կարող է նորամուտը նշել հիմնական թիմի կազմում։

Բրազիլացուց բացի, «Ռեալը» հետաքրքրված է նաև «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիի, «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի, «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի ու «Լեսթերի» պաշտպան Ուեսլի Ֆոֆանայի, և «Բայերի» ֆուտբոլիստ Ֆլորան Վիրցի ծառայություններով։


Ամենակարդացված