Լուրեր

The Athletic–ը մանրամասներ է հայտնում
18.06.2024
1321 0

Նախորդ շաբաթ «Ռեալ Մադրիդը» կապ է հաստատել Լենի Յորոի գործակալի հետ։ «Սերուցքայինները» գիտեն, որ պաշտպանով այլ թոփ ակումբներ նույնպես հետաքրքրված են, սակայն ֆրանսիացու գերնպատակը «սերուցքայինների» կազմում հանդես գալն է։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 50 միլիոն եվրո է։

«Բավարիան»  Դևիսին 4 տարվա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 14–16 միլիոն եվրո աշխատավարձով։ Նրա գործակալը համաձայն է այս գործարքին, սակայն մյունխենցիների ներկայացուցիչները փոխել են դիրքորոշումը հետագայում և կանադացին կարող է հաջորդ տարի անվճար հեռանալ։

Մենդիի շրջապատի մարդիկ չեն բացառում, որ ֆրանսիացին նոր պայմանագիր կնքի «Ռեալի» հետ կամ հաջորդ տարի ակումբից հեռանա ազատ գործակալի կարգավիճակով։

Նաչոն երկու շաբաթ ժամանակ ունի, որ վերջնական որոշում կայացնի ապագայի հարցով։ 34–ամյա պաշտպանը կարծում է, որ ակումբում ցանկանում են, որ նա մնա, սակայն այս պահին իսպանացին ոչինչ չի ասել։