Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը մոտակա ժամանակներս չի լքի «Ռեալը», հաղորդում է Deportes Cuatro-ն։ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը 30-ամյա բելգիացուն հայտնել էր, որ նրա ապագան առաջվա պես մադրիդյան ակումբում է։
Պերեսը ցանկանում է, որ Ազարը հաջողի ճերմակ մարզաշապիկով։ Ընթացիկ մրցաշրջանում բելգիացու հաշվին Իսպանիայի առաջնության 9 հանդիպում ու 2 գոլ կա գրանցված։