Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Մադրիդի «Ռեալում» իր պաշտոնակից Զինեդին Զիդանին «մեծ փոփոխություն» կատարելու և Ֆրանսիայի հավաքականի ղեկն ստանձնելու խորհուրդ է տվել:
«Ես գիտեմ, որ Զիդանի հնարավոր նշանակումը Ֆրանսիայի հավաքականի ղեկին երկար է քննարկվելու, և այդ քննարկումն իմաստ ունի: Դա կարծես այն է, ինչ պետք է լինի:
Զիդանը միշտ որոշիչ դեր է ունեցել, ու ես երբեք նրա հետ խնդիր չեմ ունեցել: Այն ամենը, ինչ նա արել է, գերազանց է: Զիզուն մնում է Զիզու»,- AS-ը մեջբերում է Դեշամի խոսքը:
Fenomeno, Realmadrid.am