Լուրեր

Էդեգորը չի ցանկանում Զիդանի օրոք վերադառնալ «Ռեալ»
07.02.2021
2751 0
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը վարձավճարով հանդես է գալիս «Արսենալի» կազմում, չի ցանկանում «Ռեալ» վերադառնալ, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Էդեգորը «Արսենալ» է տեղափոխվել հունվարի 27-ին։ Լոնդոնյան ակումբը 22-ամյա նորվեգացուն վարձակալել է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը՝ առանց տրանսֆերը գնելու իրավունքի։

Ավելի վաղ Զիդանը քննադատել էր Էդեգորին այն բանի համար, որ նա չէր փորձել պայքարել թիմի հիմնական կազմում տեղ գտնելու համար։