Ալվարո Կարիլյոն Մադրիդի «Ռեալի» ուշադրությունը կենտրոնացրել է իր ուղղությամբ. Մ19 թիմի պաշտպանը գոլի հեղինակ է դարձել սեփական կիսադաշտից կատարած հարվածով:
18-ամյա ֆուտբոլիստը նկատել է «Վիլյանովենսեի» դարպասապահի առաջխաղացումն ու գնդակը հեռահար հարվածով ուղարկել մրցակցի դարպասը:
Պատանեկան թիմը հաղթել է 3-0 հաշվով: Խաղը կայացել է Վալդեբեբասում:
Fenomeno, Realmadrid.am