Լուրեր

«Բորուսիա Մ.» - «Ռեալ» խաղի գլխավոր մրցավարը
25.10.2020
321 0

Սա կլինի երկրորդ անգամ, որ իսրայելացի մրցավարը «Ռեալի» մասնակցությամբ խաղ է սպասարկելու:

Օրել Գրինֆելդը նշանակվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Բորուսիա Պարկում» Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» ու Մադրիդի «Ռեալի» միջև երեքշաբթի կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար:

Այս մրցաշարում իսրայելացի մրցավարը նախկինում 1 անգամ սպասարկել է Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ հանդիպում:

Խոսքը վերաբերում է 2018-19 մրցաշրջանում «Վիկտորիա Պլզենի» դեմ «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած հանդիպմանը, որտեղ «Ռեալը» հաղթել է 2-1 հաշվով Մարսելոյի ու Բենզեմայի գոլերի շնորհիվ:

Fenomeno, Realmadrid.am