Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագրի հարցով համաձայնության է հասել խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի հունիս: Պաշտոնական հայտարությունը կարվի առաջիկայում:
37-ամյա ֆուտբոլիստը մերժել է Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմի ֆինանսապես ավելի ձեռնտու առաջարկը և ցանկանում է մնալ թիմում:
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում մասնակցել է 48 խաղի, խփել 6 գոլ, կատարել 6 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 10 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: