«Սևիլիան» 70-75 մլն եվրո է ցանկանում ստանալ պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերի վաճառքից, հաղորդում է Diario de Sevilla-ն։
Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ռեալն» ու մի շարք գրանդ ակումբներ, սակայն ո՛չ «արքայական» ակումբը, ո՛չ էլ մյուս ակումբները մտադիր չեն բավարարել իսպանական ակումբի ֆինանսական պահանջները։
Անցյալ մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 4 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։