Լուրեր

Հայտնի է՝ երբ Մբապեն կհայտնի իր որոշման մասին
25.04.2022
4596 0

Մբապեն իր ապագայի վերաբերյալ տեղեկություն կհայտնի, երբ ՊՍԺ-ի համար մրցաշրջանը պաշտոնապես ավարտվի։

Փարիզյան ակումբը դուրս է մնացել Ֆրանսիայի գավաթից և Չեմպիոնների լիգայից, այնպես որ պետք է սպասել այնքան ժամանակ, երբ ՊՍԺ-ն պաշտոնապես ճանաչվի Ֆրանսիայի չեմպիոն, այսինքն՝ մայիսի 21-ին։

Նախքան այդ, ֆրանսիացի հարձակվողը չի մեկնաբանելու իր ապագայի վերաբերյալ շշուկները։ Հաղորդվում է, որ Մբապեն բանավոր համաձայնություն ունի «Ռեալի» հետ, սակայն հստակ ոչինչ հայտնի չէ, քանի դեռ Մբապեն չի խոսել։

«Ռեալում» գիտեն ֆուտբոլիստի որդեգրած ռազմավարության մասին և հարգում են դա։ Այսպես թե այնպես, «Ռեալի», ՊՍԺ-ի ու Մբապեի պղպջակային օպերան մրցաշրջանի ավարտից հետո ավարտին կմոտենա։


Ամենակարդացված