Լուրեր

Մբապեի փաստաբանի հայտարարությունը
16.10.2024
1533 0

Մարի–Ալիքս Կանու–Բերնարը, որը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի փաստաբանն է, ակնարկել է, որ ֆրանսիացին լիովին անմեղ է ենթադրյալ բռնաբարության գործով։

«Նա հանգիստ է, Կիլիանը հաստատ գիտի, թե ինչ է արել կամ չի արել։ Նա հաստատ գիտի դրա մասին։ Նա հեռվից հետևում է տեղի ունեցողին և մենք անգամ չգիտենք, թե արդյոք բողոք կա Մբապեի վրա։ Մի ամաչեք ասել, եթե արդեն գիտեք դրա մասին»,– փաստաբանի խոսքը մեջբերում է RMC Sport–ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձեկ, որ շվեդական ընկերությունը հետաքննություն է սկսել այս հարցով։