Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ալկոհոլի հետ կապված խնդիրներ ունի, հաղորդում է լրագրող Ռոմեն Մոլինան։
25–ամյա ֆուտբոլիստը հաճախ է հեռանում տնից, որպեսզի ալկոհոլ օգտագործի ազատ միջավայրում։
Հոկտեմբերի 11–ին ֆրանսիացուն նկատել են Ստոկհոլմի գիշերային ակումբում, հոկտեմբերի 14–ին հայտնի է դարձել, որ շվեդական ոստիկանությունը հետաքննություն է սկսել ենթադրյալ բռնաբարության գործով։
Մբապեն հերքել է բոլոր լուրերը, իսկ ավելի ուշ «Ռեալի» մամուլի ծառայությունը հեռացրել է հարձակվողի լուսանկարը Artist Pack գովազդային ընկերության արշավից։