Լուրեր

«Ռեալի» կիսապաշտպանը վերականգնվել է վնասվածքից
15.10.2024
1009 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ամբողջովին վերականգնվել է վնասվածքից։

Իսպանացին սեպտեմբերի 1–ից խաղադաշտ դուրս չէր եկել կոճի վնասվածք ստանալուց հետո։

Այսպիսով, 28–ամյա իսպանացին կարող է մասնակցել Լա լիգայի 10–րդ տուրում կայանալիք «Սելտայի» դեմ խաղին։