Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մեղադրվում է Շվեդիայում բռնաբարություն կատարելու մեջ, հաղորդում է լրագրող Ռոմեն Մոլինան։
«Արքայական ակումբում» շտապ ժողով է կայացել այդ առիթով։ Մադրիդյան ակումբում քննարկել են իրավիճակը, որը ստեղծվել է ֆրանսիացի հարձակվողի շուրջ։
Հիշեցնենք, որ Մբապեն մադրիդյան ակումբին է միացել այս ամառ և 11 խաղում դարձել 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։