Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան 2023 թվականի ամռանը շռայլ առաջարկ է ստացել «Ալ Իթիհադից» (տարեկան 20 միլիոն եվրո), հաղորդում է Relevo-ն:
Ըստ աղբյուրի՝ ավստրիացին չի մերժել սաուդյան ակումբի առաջարկը, նա կարող է այդ որոշումը կայացնել ցանկացած պահի, քանի որ որևէ հստակ ժամկետ չկա:
31-ամյա պաշտպանը չի ծրագրում այս պահին «Ռեալից» հեռանալ, քանի որ դեռ ցանկանում խաղալ թոփ մակարդակում:
Ալաբայի պայմանագիրը մադրիդցիների հետ գործում է մինչև 2026 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում նա ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման և կատարել 2 գոլային փոխանցում: