Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն կարիերայի այս փուլում ցանկանում է կենտրոնանալ բացառապես ակումբում ելույթների վրա, քանի որ մեծ ցանկանություն ունի հաջորդ տարվա «Ոսկե գնդակը» նվաճելու, հաղորդում է Footmercato–ն։
25–ամյա հարձակվողը մտադիր է մասնակցել Ֆրանսիայի հավաքականի միայն կարևոր խաղերին, քանի որ ցանկանում է նվազագույնին հասցնել վնասվածք ստանալու ռիսկը։
Ֆրանսիացին դեռ սեպտեմբերին ծանուցել է «եռագույնների» մարզչական շտաբին, որ չի մասնակցելու հոկտեմբերյան հավաքին։