Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էդեն Ազարը հյուր է կանչել «Արքայական ակումբի» հարձակվող Կիլիան Մբապեին։
«Մենք պատրաստվում ենք դիմավորել Կիլիանին և բելգիական ոճով բարբեքյու պատրաստել։ Տանը սենյակ կա, նա կարող է առանց խնդրի մնալ»,– Ազարի խոսքը մեջբերում է Onze Mondial–ը։
Հիշեցնենք, որ Ազարը կարիերան ավարտել է 2023 թվականի հոկտեմբերին՝ 32 տարեկանում։ Նրա վերջին ակումբը «Ռեալն» էր, որտեղ հանդես է եկել 2019 թվականից։