Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակների թվով Պեպ Գվարդիոլան շրջանցեց Ալեքս Ֆերգյուսոնին:
Երեկ ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 3-1 հաշվով առավելության հասավ «Լայպցիգի» նկատմամբ:
Այդ հանդիպումից հետո Պեպ Գվարդիոլան, որն ավելի վաղ աշխատել է «Բարսելոնայում» և «Բավարիայում», 103-րդ հաղթանակը տարավ ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում և այդ ցուցանիշով շրջանցեց Ալեքս Ֆերգյուսոնին (102 հաղթանակ, 190 հանդիպում): Այդ ցուցանիշի համար Գվարդիոլայից պահանջվեց 161 հանդիպում:
ՉԼ-ում ամենաշատ հաղթանակները տարել է Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին՝ 193 խաղում 109 հաղթանակ:
Թոփ 5-ում են նաև Արսեն Վենգերը (178 խաղում 82 հաղթանակ) և Ժոզե Մոուրինյոն (145 խաղում 77 հաղթանակ):