Լա լիգայի 4 ակումբներ դեմ են քվեարկել CVC ներդրումային ֆոնդի հետ գործարքին, հաղորդում է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը։
Գործարքից հրաժարվել են «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն» ու ևս մեկ ակումբ, որը գերադասել է անանուն մնալ։
4 ակումբների մերժման հետևանքով գործարքի արժեքը 2.1 մլրդ եվրո է կազմել, սակայն ծրագրվում էր, որ այն կհասնի մինչև 2.7 մլրդ եվրոյի։