Լուրեր

Պատմության այս օրը․ մայիսի 18
18.05.2024
715 0

1960 թվականի մայիսի 18–ին Մադրիդի «Ռեալը» 7–3 հաշվով ջախջախեց «Այնտրախտին» և նվաճեց 5–րդ անընդմեջ Չեմպիոնների գավաթը։

Պոկերի հեղինակ դարձավ Պուշկաշը, իսկ Ալֆրեդո Դի Ստեֆանոն հեթ–տրիկ ձևակերպեց։

Գլազգո քաղաքում կայացած եզրափակիչն առ այսօր համարվում է «Ռեալի» պատմության լավագույն խաղերից մեկը։