ՈՒԵՖԱ-ում քննարկում են, թե ինչպես պետք է պատժել «Ռեալին» ու «Յուվենտուսին»՝ Եվրոպայի սուպերլիգայի ստեղծմանը մասնակցություն ունենալու համար։
«Ռեալը» դեռ մրցաշարից դուրս գալու հայտարարությամբ հանդես չի եկել, իսկ «Յուվենտուսը» հայտարարել է, որ ակումբը հավատում է նախագծի «մարզական ու եկամտաբերության» ուժին, բայց նաև խոստովանել, որ այս փուլում նախագիծն իրագործելու շանսերը քիչ են։
AS-ի տեղեկություններով, ՈՒԵՖԱ-ն կարող է հաջորդ մրցաշրջանի համար հեռացնել երկու ակումբներին էլ եվրագավաթներում մասնակցությունից։ Սա մաքսիմալ պատիժն է, որ այս երկու թիմերը կարող են կրել։