Լուրեր

Պեդրի. «Ռեալը» մերժեց ինձ»
17.11.2020
1952 0

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին ասել է, թե ինչպես «Ռեալը» չի ցանկացել գնել իր տրանսֆերը։

«Ես «Ռեալի» համակարգում մեկշաբաթյա մարզում եմ անցկացրել, բայց նրանք ինձ ասացին, որ ես բավարար խաղամակարդակի վրա չեմ։ Ինձ տեղափոխեցին գրասենյակ ու ասացին դրա մասին։ Դա ազդեց իմ մոտիվացիայի վրա։

Ի՞նչ կարող եմ ասել ինձ մերժողների մասին։ Շնորհակալ եմ Ձեզանից, քանի որ հիմա ես այն թիմում եմ, որը միշտ սիրել եմ։ Մանկուց երկրպագում եմ «Բարսելոնային»։ Ես ցանկանում եմ այստեղ խաղալ»,- ասել է Պեդրին։


Ամենակարդացված