Գործակալ Վլադիցա Լեմիչը, որը ներկայացնում է Մադրիդի «Ռեալի» 38–ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի շահերը, խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։
«Ամենայն հավանականությամբ, նա ևս մեկ տարի կմնա և կշարունակի պատմություն գրել։ Մադրիդի «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է, որին ղեկավարում է ֆուտբոլի պատմության լավագույն նախագահը։
Լուկա Մոդրիչը «Ռեալի» երկրպագու է և այդ ակումբը համարում է իր տունը»,– Լեմիչի խոսքը մեջբերում է Marca–ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը մոտ է ակումբի հետ ևս մեկ տարվա պայմանագիր կնքելուն։
Հիշեցնենք, որ Մոդրիչը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից և 531 խաղում դարձել է 39 գոլի և 86 արդյունավետ փոխանցման հեղինակ։