«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի մրցավարության հասցեին ասված խոսքերի համար չի պատժվի։
Փետրվարին կատալոնացի պաշտպանը մասնավորապես ասել էր այս խոսքերը. «Ոչ վաղ անցյալում նախկին մրցավարներից մեկն ասել էր, որ մրցավարների 85 տոկոսը «Ռեալին» է երկրպագում։ Ինչպե՞ս նրանք կարող են չդատել նրանց օգտին»։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս խոսքերից հետո կարգապահական վարույթ էր հարուցել, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ գործը փակվել է և ֆուտբոլիստը չի պատժվի։