Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է, թե ինչ է մտածում «Մանչեսթեր Սիթիի» մասին՝ ՉԼ–ի քառորդ եզրափակիչից առաջ։
«Մանչեսթեր Սիթին» փոխարինել է «Բավարիային»՝ «Ռեալի» հետ մրցակցելու հարցում։ Երկար ժամանակ մադրիդցիների գլխավոր մրցակիցը մյունխենյան ակումբն էր, սակայն վերջին տարիներին նրանք տեղը զիջել են «Սիթիին»,– Կասիլյասի խոսքը մեջբերում է Relevo–ն։
Հիշեցնենք, որ ՉԼ–ի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 9–ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00–ին։