Լուրեր

ՈՒԵՖԱ–ն բավարարել է «Ռեալի» խնդրանքը
09.04.2024
1822 0

«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա փակ տանիքի պայմաններում, հաղորդում է Marca–ն։

Ավելի վաղ «Ռեալը» դիմել էրՈՒԵՖԱ–ին և խնդրել այսօր կայանալիք խաղում հանդիպումն անցկացնել փակ տանիքի պայմաններում՝ որքան հնարավոր է բարձր ձայնային մթնոլորտ ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթիի» առաջին հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00–ին։