Լուրեր

Որոշ վիճակագրական տվյալներ «Ռեալի» մասին
10.02.2021
3173 0

Ներկայացնում ենք որոշ թարմ վիճակագրական տվյալներ «արքայական» ակումբի մասին։

1. Ռեալը» «Խետաֆեի» դեմ վերջին 14 խաղերից 13-ում հաղթել է (+1 ոչ-ոքի): Վերջին 5 հանդիպումներում էլ մադրիդցիները դարպասն անառիկ են կարողացել պահել։

 2. «Սերուցքայինները» վերջին 6 խաղերում առաջին անգամ գոլ չընդունեցին մրցակցից։

3. Բենզեման Լա լիգայում 29-րդ գլխով գոլը խփեց։ Գործող ֆուտբոլիստներից միայն Ռամոսն ավելի լավ ցուցանիշ ունի (39)։

 4. Լա լիգայի ոչ մի ֆուտբոլիստ այս մրցաշրջանում Բենզեմայից ու Էն-Նեսերիից ավելի գլխով գոլ չի խփել (5-ական գոլ ողջ մրցաշրջանում):

 5. 03/04 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ, «Ռեալի» մրցակիցն ընդամենը 1 հարված հասցրեց դարպասին։

6.  Վինիսիուսը 4 գոլային փոխանցում է կատարել Բենզեմային։ Ավելին, քան որևէ այլ ֆուտբոլիստ բրազիլացու՝ «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր։