Մադրիդի «Ռեալի» 85-ամյա մի երկրպագու կյանքում առաջին անգամ «Սանտիագո Բեռնաբեուում» «Արքայական ակումբի» խաղին հետևելու պատիվ է ունեցել:
Նրա երազանքի իրականացմանն աջակցել է թոռնուհին՝ Սանդրան:
«Ռեալը» տարեց երկրպագուի այցելությունից տեսանյութ է հրապարակել:
«Եթե նույնիսկ այսօր մեռնեմ, կմեռնեմ երջանիկ»,- «Սանտիագո Բեռնաբեու» կատարած այցելությունն այսպես է մեկնաբանել 85-ամյա տղամարդը:
«Արքայական ակումբը» չհիասթափեցրեց նրան, քանի որ կարողացավ հաղթել «Խետաֆեին» Բելինգեմի՝ խաղավերջում խփած գոլի շնորհիվ:
Fenomeno, Realmadrid.am