France Football-ը ներկայացրել է ֆուտբոլի պատմության 10 լավագույն պաշտպաններին: Հեղինակավոր ամսագիրը քվեարկություն է անցկացնում:
Ցանկում ընգրկվել են «Ռեալի» պաշտպաններ Ֆաբիո Կանավարոն ու Սերխիո Ռամոսը:
Հիշեցնենք, որ France Football-ը յուրաքանչյուր տարի հանձնում է «Ոսկե գնդակի» մրցանակը: Այս տարի բացառություն կլինի՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:
Թեկնածուների ցանկն այսպիսին է.
Ֆրանկո Բարեզի («Միլան»), Բոբի Մուր («Վեսթ հեմ» ), Ֆրանց Բեկենբաուեր («Բավարիա»), Դանիել Պասարելլա («Ֆիորենտինո» և «Ինտեր»), Ֆաբիո Կանավարո («Յուվենթուս», «Ռեալ» և «Ինտեր»), Մատիաս Զամեր («Դինամո» Դրեզդեն, «Շտուտգարտ», «Բորուսիա Դորտմունդ»), Մարսել Դեսայի («Մարսել», «Միլան» և «Չելսի»), Գաետանո Շիրեա («Յուվենթուս»), Ռոնալդ Կուման (ՊՍՎ, «Այաքս», «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»):