Մադրիդի «Ռեալը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Վինիսիուս Ժունիորի հետ, հաղորդում է Sport.es–ը։
«Սերուցքայինների» ղեկավարությունը խիստ գնահատում է Վինիսիուսին և մտադիր է նրա աշխատավարձը բարձրացնել այնքան, որքան վաստակելու է Կիլիան Մբապեն Մադրիդ ժամանելուց հետո։
Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30–ը։
Ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուս Ժունիորը մասնակցել է 28 հանդիպման, դարձել 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։