Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Մատյե Վալբուենայի շանտաժի գործով կրկին կկանգնի դատարանի առջև, հաղորդում է Lequipe-ը։
Գործը կքննվի Վերսալում, հաղորդում է մեղադրող կողմը։ Բենզեման մեղադրվում է 2015 թվականին շանտաժիստների ու Վալբուենայի միջև միջնորդ հանդես գալու համար։
Ըստ մեղադրանքի, Կարիմը Վալբուենային առաջարկել է վճարել շանտաժիստներին՝ Մատյեի մասնակցությամբ ինտիմ տեսահոլովակը չհրապարակվելու համար։
Սկանդալի հետևանքով երկու ֆուտբոլիստներն էլ չհրավիրվեցին մասնակցելու Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը։ Բենզեման նաև բաց թողեց Աշխարհի 2018 թվականի հաղթական առաջնությունը։