«Ռեալը» կարող է Ռեյներին հերթական վարձակալության հանձնել։
Վերջին երկու մրցաշրջանները 20-ամյա կիսապաշտպանը վարձավճարով հանդես է եկել «Բորուսիայում», սակայն չի կարողացել ամրապնդվել հիմնական կազմում։
Բրազիլացու ծառայություններով «Ռոման» է հետաքրքրված, սակայն գործարքն իրականացնելու համար հռոմեացիները ստիպված կլինեն հրաժեշտ տալ իրենց ֆուտբոլիստներից մեկին։
Այդ ֆուտբոլիստը կարող է Ստեֆան Էլ-Շարավին լինել։ Կա նաև հավանականություն, որ կհեռանա Կառլես Պերեսը։